Տեղից էլ մեր հետամնաց հասարակության մեջ զուգընկեր գտնելը բարդ բան ա. Նարեկ Սարգսյան

Մեր հասարակության հետամնաց, կեղտոտ խավին հատուկ է վերամբարձ ձևակերպումները, օրինակ «Ծնողը սրբություն ա»։ Հետամնաց մարդը չունի խորը զգացմունքներ և այդ տեսակի մարդու համար «Ծնող» բառը ինքնին բավարար չէ, ինքը պիտի «Սրբությունն» էլ խցկի էդ բառի հետ, որ ստորին բնազդը բավարարի։ Ե՞րբ եք լսել, որ կիրթ, զարգացած մարդը ասի. «Ծնողը սրբություն ա», փոխարենը գողական աշխարհի աբորիգենները էդ խոսքերը դաջում են մարմիններին որովհետև իրանց թվում ա, թե դրանով ավելի շատ հարգեցին իրենց ծնողներին։

Ծնողը սրբություն չի։ Ծնողը ծնող ա։ Նորմալ մարդը չի ուրանա իր ծնողին։ Բայց նաև մարմնի վրա կամ խոսքում ի ցույց չի դնի էդ սերը։ Եթե դու սիրում ես քո ծնողին, դա մեծ բան չի, դա նորմալ ա։ Տեղի-անտեղի ասել. «Ծնողը սրբություն ա, Հայրենիքը սրբություն ա, երեխան սրբություն ա, օջախը սրբություն ա» — դա հատուկ ա հետամնաց և կեղտոտ մասսային, որը բովանդակության փոխարեն նախընտրում ա յառլիկը։

Բայց ես տեսել եմ, ոնց են «Ծնողը սրբություն է» գոռացողները վարվում իրենց ծնողների հետ։ Երբ ես էս երկու օրը գրում էի, որ ճիշտը ծնողից առանձին ապրելն ա, էդ կեղտոտ մասսան իմ խոսքերի մեջ իր աղբանոցյալ կյանքն էր տեսնում։ Իր կյանքի «արժեքներից» մեկը էդ «սրբության» յառլիկն էր։ Ու հանկարծ պարզվեց յառլիկի տակը բան չկար՝ հասկանում ե՞ք։ Ես հո իրենց չէի՞ ճանաչում։ Չէ, հայելին պահել էի, իրենք իրենց կեղտոտ սֆաթից էին կարկամել։ Նրանք, որոնց համար ծնողը ծնող ա, պարզապես ծնող, որին սիրելը նորմ է, ոչ թե հպարտանալու առիթ, չէին աբիժնիկանա իմ խոսքերից…

Ողբերգությունը էն ա, որ ոչ ոք մեր երիտասարդներին էնքան վնաս չի տալիս, ինչքան մեր հայ «Սուրբ» ծնողը։ Ես ծնողներ եմ ճանաչում, որ օրինակ չեն թողել, որ իրենց որդին ամուսնանա։ Չէ, չեն ասել՝ մի ամուսնացի։ Ավելի նուրբ են հարամել (ձևերի մասին չասեմ) իսկ ամուսնանալուց էլ ինչքան վնաս կա՝ տվել են։ Էդ ա՞ սրբությունը։ Գիտե՞ք քանի հատ նամակ եմ ստացել. «Նարեկ ջան էդ ինչ ճիշտ էիր գրել էդ «լոմով քանդելու» պահը, մեր ընտանիքն էլ լոմով քանդեցին»։ Ես զարմանում եմ, բա մարդը էդ ատիճան թքած ունենա իր էրեխաների երջանկության վրա՞։ Բա մարդը դառնա 40-50-60 տարեկան ու չջոգի՞՝ որ — տեղից էլ մեր հետամնաց հասարակության մեջ զուգընկեր գտնելը բարդ բան ա — մեկին տեքսով հավանում ես՝ խելքը տեղը չի, մեկի խելքը հավանում ես, բնավորությունը տեղը չի, մեկը ֆինանսապես ապահովված ա, բայց աբորիգեն ա, մեկին դու ես սիրում՝ քեզ չի սիրում, մեկը քեզ ա սիրում դու չես սիրում, մեկին հիանալի սիրահետում ես, վերջը չես հավանում, մեկն էլ միանգամից հավանում ես՝ լեզուդ փաթ ա ընգնում — հուշտ ես անում… էդ «Հուշտ անելը» տատիս բառն ա, մի օր ասեց. «Նարեկ ջան, բա խի՞ չես ամուսնանում, էն ընտտտիր աղջիկը որ սիրում էիր, շատ լավն էր ամուսնացի, արդեն ժամանակդ ա»։ (Էդ մի 10 տարի առաջ էր) Ասում եմ. «Տատ, խի իրանից նոր ե՞մ բաժանվել»։ Ասում ա. «Վայյյ, այ բալա ջան հու՛շտ ե՞ս արել» ))))

Հայաստանում տեղից էլ սեքսի վիճակը անմխիթար ա։ Չգիտեմ ձեր շուրջը ոնց, իմ շուրջը լիքը չամուսնացած 30-ն անց տղա ու աղջիկ ա։ Չեն գտել զուգընկեր։ Մեկ, երկու նույնիսկ երեք տարի հարաբերություն չունեցած աղջիկներ կան։ Հարցնում ես՝ բա խի՞ չես ունեցել, ասում ա՝ արժանի մարդ չեմ գտել։ Բայց սաղ ֆեյսբուքը սեռաքաղց տղամարդ ա… ու էդքան դժվար վիճակում վերջապես գտնում ես մեկին, որի հետ զգում ես, որ կարաս ընտանիք կազմես – ու ծնողդ ասի՝ պտի իմ հետ ապրե՞՞ս։ Հետո էլ ընտանիքդ քանդի՞։ Հետո էլ մինչև ուշքի գաս, ինչև ուրիշին գտնես, թե չգտես, դրանից հետո էլ ով սաղ, ով՝ մեռած։ Ու էդքանից հետո էդ ծնողը սրբություն ա՞։ Թքեմ ես էդ «սրբության» վրա, որ պիտի մարդու կյանքը հարամի։ Դրա համար որ ինձ ասում են. «Մեծի խրատը լսի», ես պատասխանում եմ. «հելեք էդ մեծերով սիկտիր եղեք ձեր խրատներով հանդերձ»։ Արա թողեք մարդիկ ապրե՛՞՜ն։

Հիմա աբորիգենները կասեն. «Հլը նայի է, Նարեկը մեծին ասեց Սիկտիր եղի»։ Դուք 3 ծիծիլիարդ տարվա մշակույթ ունեցող ազգի «ավանդապաշտ» զավակ եք, դուք էդ բառը չեք ասում։ Բայց ես հո՛ գիտեմ, որ ձեր նմանների վերաբերմունքը ծնողի հանդեպ «սիկտիրից» վատ ա։ Նորմալ մարդը, որն ունի իր սեփական տունը և «սուրբ» ծնողի «խրատները» առիթից առիթ ա լսում, ծնողին արհամարելու առիթ չունի։ Կհարգի, կսիրի, մեծ կին ա, մի բան ավել կասի, ոչինչ, ինքը գիտի, որ իրիկունը գնալու ա իրա տուն ու հանգիստ, առանց «խրատի» չայ խմի։ Բայց հետամնաց մասսան «սուրբ» ծնողի հետ չէ՞ պիտի ապրի։ Դրա համար էլ ժամանակի հետ էդ ծնողի հետ վարվում ա, ինչպես փալասի հետ։ Այսինքն ծնողը խոսա-չխոսա իրա համար մեկա։ Էդ մարդը կարա տան աբոյի նախշերի հետ ավելի ջերմ շփվի քան սեփական հորն ու մոր հետ, մանավանդ՝ ծեր, ոտուձեռից ընգած։ Ինքը նադայել ա էղել էդ «Խրատներից», բայց էնքան հետամնաց ա, որ չի կանգնի ու ասի. «Հա՛յր, ես առանձնանում եմ ձեզնից, խնդրում եմ, ինֆարկտ չստանաք, որովհետև դա ա նորմալը»։ Կամ ինքը կարա ֆեյսբուքում կամ հայաթում իրան դնի եսիմում տեղը, իբր դուխով ա, բայց կյանքում էդքան դուխ չունի, որ կանգնի — ասի. «Մա՛յր, միգուցե իմ կինը շատ թերություններ ունի, բայց ես չեմ ուզում դրանց մասին իմանալ քեզնից»։

Արդյունքում թունավորվում ա բոլորի կյանքը։ Էն «մի բաժակ ջուրը», էն ուշադրությունը, որ էգոիստ ծնողները ուզում են, մեկ ա չեն էլ ստանում։ Որովհետև բնությանը դեմ չես գնա։

18 տարեկանից հետո ծնողները մեծ մասամբ ապականում են սեփական երեխաների կյանքը։ Բացառությունները ես էլ գիտեմ։ Բայց ես խոսում եմ օրենքի մասին։ Դուք տեսել ե՞ք ոնց ա իրան պահում շունը իր տիրոջ հետ՝ մեջքի վրա պառկելով ու փորը բացելով… փորը թույլ տեղն ա շան։ Բայց շունը տիրոջը վստահում ա ու փորը բացում ա։ Ուրիշի առաջ փորը չի բացի, ընդհակառակը, կկծկվի ու կգռմռա, որովհետև զգուշանում ա։ Նույնն եք դուք ձեր ընտանիքներում՝ ձեր փորը բաց ա։

Ձեր ընտանիքը քանդում են ոչ թե ձեր թշնամիները, այլ ձեր հարազատները։ Թշնամու դեմ դուք պաշտպանվում եք։ Բայց ձեզ հետ ապրող ծնողնե՛րն են ձեր նորաստեղծ ընտանիքի գերեզմանափորը։ Որովհետև դուք շան նման ձեր փորը բացում եք ծնողների առաջ ու պետք չի որ իրանք եսիմինչեր անեն։ Պարբերաբար ասված ապուշ խոսքերը լրիվ հերիք են, որ ձեր ու ձեր կնոջ հարաբերությունից քարը քարի վրա չմնա։ Եթե օրինակ ձեր մայրը ձեզ ասում ա. «Գնացիր մտար կնոջդ փեշի տակ», ինքը ձեր թշնամին ա։ Իր հետ պետք ա վարվել թշնամու պես։ Թշնամու տանը չեն ապրում, թշնամուն հետ չեն սրճում, թշնամուն չեն զանգում։ Թշնամուց պաշտպանվում են։ Սա չափազանցություն չի՝ քանդված ընտանիքները վկա։ Սա ճշմարտություն ա։

Հեռու մի գնացեք, իրար հարցրեք՝ ովքե՞ր են էն մարդիկ, որոնք ձեզ ամենաշատն են ցավացրել։ Ձեր թշնամիները՞, ձեզ ատողները՞։ Ո՛չ։ Ձեր հարազատները, ձեզ իբր (կամ առանց «իբր»-ի) սիրողները։ Ո՛չ որովհետև իրենք վատն են, այլ որովհետև դուք ձեր փորը բացել եք իրենց առաջ։

Էսքանից հետո ոչ թե պետք ա վիրավորվել ու չարանալ ինձ վրա, որ խոսում եմ իրականության մասին, այլ ընդամենը անել առաջին ու վերջին քայլը արժանապատիվ կյանքի ճանապարհին, այն է՝ առանձնանալ սեփական ծնողներից և ապրել առաձին։ Ծնողներին էլ հյուր գնալ ու հյուր կանչել։ Ու ինձ էլ չասել. «Նարեկ խի՞ ես մտնում ուրիշի կյանք»։ Գիտեք ինչ, Նարեկի համար մեկ ա, ուզում եք մի հատ մեծ սենյակ սարքեք 100 հոգով մտեք մեջը իրար գլխի ապրեք։ Հիշեք «Մենք ենք մեր սարերի» մեջի լեյտենանտին որ նադաել ա լինում, ասում ա. «Ուզում եք ոչխար կերեք, ուզում եք իրար կերեք»։ Դուք եք մեղք։ Թե չէ Նարեկը իրա համար 18 տարեկանից ծնողներից առանձին երջանիկ ապրում ա։

(Visited 30 times, 1 visits today)