Արտակարգ դեպք՝ Երևանում. Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 11 երեխաներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են

Սուր գաստրոէնտերիտ նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված նախադպրոցական տարիքի 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեխայի մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական ...Երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մնացած 6-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացանք առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից:

Վերը նշված մեկ երեխան հիվանդանոցից դուրս է գրվել ծնողների ստորագրությամբ: Նրա առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել:

Երեխան բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո:

Երեխաների մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառների մասին հնարավոր վարկած չի նշվում: Խաչատրյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ հստակ կլինի լաբորատոր հետազոտության արդյունքները ստանալուց հետո:

(Visited 66 times, 1 visits today)