Արդեն լավա , որ ասում են .«կկանգնի դատարանի առաջ» ոչ թե , «կգցենք պադվալ էնքան կտպենք …Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը նոր հրապարակում է կատարել՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը.

՛՛Արդեն լավա , որ հակափաշինյանակկանները և նախորդ իշխանությունները ասում են .«կկանգնի դատարանի առաջ» ոչ թե , «կգցենք պադվալ էնքան կտպենք , որ սաղ տենան հանկարծ մյուս անգամ ուրիշ մեկը ՊՈւՏՏ չանի , էլա՞վ »:

եթե նույնիսկ թավշա հեղափոխությունը էդ մտածելակերպը փոխած լինի , մեծ բանա:))

իհարկե վստահ եմ ,որ շատ ավելին ա փոխել ու փոխելու՛՛ …

Ներկայացնում ենք նաև ֆեյսբուքյան օգտատեր Անի Կարապետյանի գրառումը, որին էլ հենց անդրադարձել է Սոսը.

Դերասան Սոս Ջանիբեկյանը դիմում է ...

՛՛Բազմիցս քննադատել ենք խանությունների վարած արտաքին քաղաքայանությունը, որը կարելի է բնութագրել մեկ բառով`ձախողված: Սակայն այսօրվա դրությամբ ձախողման աստիճանը այնքան է խորացել, և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկն այնպես է գահավիժել, որ թշնամի երկրի նախագահը կանգնում`ամոթանք է տալիս մեզ: Փաշինյանի կողմից անչափ սիրված ու հարգված, սակայն այդպես էլ «սիրո» մեջ փոխադարձ պատասխան չտված Իլհամ Ալիևը նախօրեին նշել է, որ Հայաստանի ամբողջ պատմությունը ամոթի պատմություն է: Նա մոռացել է, որ Ադրբեջան պետությունը գոյություն ունի ընդամենը մի քանի տասնամյակ, և եթե չկազմավորվեր Խորհրդային Միությունը և ադրբեջանցիներին որբի կարգավիճակից չհաներ, Ալիևի նախնիները այդպես էլ կմնային վայրի ցեղ` հեռու աշխարհի քաղաքակրթությունից ու արժեքներից:

Բռնապետական Ադրբեջանի ղեկավարը հայերիս հետ այսօր խոսում է այնպիսի ցինիկ բառամթերքով, ինչպիսին չի խոսել երբևէ: Ալիևն ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանը բռնապետություն է, որ ՀՀ իշխանությունը լրագրողների է ճնշում: Հազարավոր քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանը այսօր մեզ դասեր է տալիս` բարքերի և դիրքերի ինչպիսի՜ անկում, ինչպիսի խայտառակություն մեզ` գիտակից հայերիս համար…. Բավական չէ` միջազգային հանրության առաջ ենք ամաչում Փաշինյանի նմանի պատճառով, հիմա էլ արդեն թշնամին է մեզ վերաբերվում, որպես «Ճ» կլասի պետության եւ ժողովրդի։

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ...

Այն թշնամին, ով Ռոբերտ Քոչարյանի օրոք չէր համարձակվում մեկ խոսք ավել արտաբերել: Հայր Ալիևը Քոչարյանի հետ հանդիպումներում իրեն դրսևորում էր չափազանց զգուշավոր և զգաստացած: Սերժ Սարգսյանի օրոք նույնպես ադրբեջանցին գիտեր իր տեղը և չէր հանդգնում առճակատ ագրեսիվ ու վիրավորական արտահայտություններ անել:

Իսկ այսօ՞ր: Ի՞նչ է կատարվում այսօր: Ոչինչ, ընդամենը քաղում ենք փաշինյանական տհաս քաղաքականության դառը պտուղները:

Ո՞վ է Իլհամին այդքան սանձարձակ լինելու քարտ-բլանշ տվել` դե իհարկե, Նիկոլ Փաշինյանը, ով վարչապետ դառնալու առաջին իսկ օրվանից լծվել է արբեջանասիրություն քարոզելու եղկելի գործին: Երբ դու «կիրթ ու կառուցողական» ես կոչում մեկին, ում հրամանով քո զինիվորների գլուխն են կտրում, ուրեմն դու հետագա հանցավոր ազատություն ես տալիս նրան իր արարքներում և խոսքերում:

Հանրապետության թիվ 1 առանձնատան ...

Այսօր Ադրբեջանի նախագահը արտահայտվում է այն նույն լեքսիկոնով, Հայաստանի անկախության անցած տարիները բնութագրում է այն նույն ձևով, ինչպես որ Փաշինյանն է արտահայտվում միջազգային կառույցներում, մասնավորապես` ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթներում: Նիկոլը նվաստացնում է Հայաստանը, և նույնը անում է Իլհամը:

Նման գործելաոճով, համոզված եմ, Փաշինյանը շատ արագ հեռացվելու է իշխանությունից և կանգնելու է դատարանի առաջ՛՛:

(Visited 24 times, 1 visits today)