Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ հեռավար ուսուցման մասին.տեսանյութ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը:

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել ենք https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, հավելելով՝   նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու են  եւ ծրագրերի մշակման, եւ վերապատրաստումների գործընթաց։

«Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում։ Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը»,- նշեց  Հարությունյանը։

Նախարաը նաև հավելեց, որ ռեկտորները լիարժեք պատրաստակամություն են հայտնել հեռավար կրթության համակարգը ներդնելու, ինչը նշանակում է, որ կարձագանքեն առաջացող խնդիրներին։

«Եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են իրենց պատրաստակամության եւ պատասխանատվության մասին։ Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք»։

Դպրոցներն ախտահանելու նպատակով էլ նախարարությունը ակտիվ աշխատանքներ կիրականացնի մարզպետարանների հետ, որպեսզի երբ արտակարգ իրավիճակն ավարտվի, դպրոցները լիարժեք պատրաստ լինեն կրթական գործընթացին։

(Visited 21 times, 1 visits today)