Ավելի քան 40 օր է՝ չեմ տեսել երեխաներիս, հորս, կնոջս. ինչպես են պայքարում հայ բժիշկները Covid-19 չարիքի դեմ

-Մի՛ վախեցեք, Covid-19-ը ավելի շուտ կպարտվի, քան մենք կհոգնենք: Նա առաջինը ցած կդնի զենքերը,- ասում է բժիշկը:

-Գիտեք՝ ո՞ւմ եք նման:
-Ո՞ւմ,- հարցնում է զարմացած:
-Մարտ առանց կանոնների մարզաձևի մարզիկ լինեք ասես:
Բժիշկը ծիծաղում է բարձրաձայն:
-Ես գիտեմ, որ թագավարակի դեմ պայքարում մկանների ուժն այնքան էլ կարևոր չէ, բայց խոշոր ու մկանուտ բժիշկը միշտ էլ վստահություն է ներշնչում,- փորձում եմ բացատրել խանդավառությունս:
-Մարտ առանց կանոնների՞,- բժիշկը կիտում է հոնքերը,- էդ է, որ կա: Covid-19-ը ոչ մի կանոնի չի ենթարկվում: Ու երբ չգիտես, թե երբ է սկսվում ու ավարտվում օրը, երբ, լավագույն դեպքում, մի քանի ժամ ես քնում ու զրկված ես տարրական հարմարավետությունից, հոգուդ ամրության չափ կարևորվում է նաև ֆիզիկական ուժդ: …Պիտի կարողանաս ոտքի վրա մնալ, որ օգնես հիվանդին: Հիմա կարևորը ոտքի վրա մնալն է:
-Ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ձեր հարազատներին,- հարցնում եմ:

ՀՀ». Որ թեմաներն են լինելու Հայ ...

-Ավելի քան 40 օր է՝ չեմ տեսել երեխաներիս, հորս, կնոջս,- ասում է Աշոտ Պապիկյանը:- Տղամարդ բժիշկները՝ դեռ ոչինչ, ես կանանց մասին եմ մտածում: Շատերը անչափահաս, խնամքի կարոտ երեխաներ ունեն, բայց զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից: Այդ կանայք բացառիկ հարգանքի են արժանի…
Ես ինչ-որ բան պիտի ասեմ, կարևոր մի բան, որը ոչ թե գլխիս, այլ հոգու մեջ է ծնվում:
-Երբ Covid-19-ը պարտվի, դուք դուրս կգաք հիվանդանոցից, ինչպես քաջերն են իջնում սահմանից հաղթանակած: Ու մենք ձեզ կդիմավորենք զինվորական պատիվներով, անսահման սիրով …

(Visited 34 times, 1 visits today)