Աստղիկի եւ Դավիթի տան աղմուկի պատճառն…

Գլենդելում բնակություն հաստատած դերասան-ամուսիններ Դավիթ Թադեւոսյանը եւ Աստղիկ Խաչատրյանը նշել են իրենց կրտսեր որդու՝ Մարկի 2-րդ տարեդարձը: Թե ինչպիսի տոն են կազմակերպել տղայի համար,

«Նշել ենք տանը՝ ընկերական նեղ շրջապատով։ Շատ ուրախ անցավ, բայց չեմ կարծում, որ փոքրիկս հասկանում էր՝ ծնողներն ինչու են այսքան ուրախ։ Այս տարիքում բալիկները չեն հասկանում օրվա կարեւորությունը, կամ էլ գուցե հասկանում են, սակայն մենք չգիտենք։ Կարծես ծնողներն ավելի շատ իրենց համար են կազմակերպում խնջույքները»,-ասել է նա:
Աստղիկը նշել է, որ ընտանիքով շատ են սիրում Միկի Մաուսի կերպարը.«Բոլորս միասին որոշեցինք, որ պիտի լինի Միկի փարթի: Իհարկե, մեր ընկերական շրջապատը շատ մեծ է, բոլորին անչափ սիրում ենք, սակայն այս անգամ որոշեցինք համեստ ու փոքրիկ տարեդարձ անել։ Շատ ուրախ օր էր. երաժշտություն, պար, զվարճալի պատմություններ ու, իհարկե, հայկական ավանդական կենացներ:)»:

Ասում է՝ տորթի մոմերը փչելու արարողությունն այնքան արագ կատարվեց, որ չհասցրին երազանքի մասին մտածել.«Ավելի շատ վայելում էի Մարկիս բերկրանքը, երբ նայում էր այդ փոքրիկ, վառվող կրակներին։ Ու նրան ավելի ուրախացնելու համար մի քանի անգամ մոմերը վառեցինք ու փչեցինք:)»
Խոսել ենք նաեւ տղաների տարիքային տարբերության մասին, որն էլ, ինչպես նշել է Աստղիկը, իրենց տան աղմուկի պատճառն է.

«Մարկը մեր տան փոթորիկն է, Արեգը՝ խաղաղությունը։ Իհարկե, Արեգս շատ հոգատար եղբայր է, սակայն երբեմն Մարկի չարաճճիությունները չի կարողանում հանդուրժել։ Սիրում են միասին անկողնուս վրա «գզվել». Արեգիս բառն է: Մարկը սիրում է նկարել, բայց պատերին, բազմոցներին, հատակին, ոտքերին, մի խոսքով՝ ամենուր։ Սիրում են միասին մուլտեր նայել, Մարկս սիրում է, երբ եղբայրն իր համար գիրք է կարդում ու հատկապես տարբեր կերպարների ձայներով։ Այ, այսպիսին են նրանց հարաբերությունները»:

(Visited 95 times, 1 visits today)