Առաջարկելու եմ 30 մլն դրամ աջակցություն տալ բոլոր զոհվածների ընտանիքներին, 15 մլն դրամ՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին. Մեսրոպ Մանուկյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն առաջարկում է միանվագ 30 մլն դրամ աջակցություն տալ բոլոր զոհվածների ընտանիքներին և 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նկատելով, որ հաշվի առնելով կառավարության վերջերս կայացված որոշումը՝ կարծում է՝ արդարությունը հաստատելու ժամանակն է:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. ««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ հանդես եմ գալու առաջարկությամբ.

⁃ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցության կառավարության սահմանած չափորոշիչներով` միանվագ 30 մլն դրամ աջակցություն տրվի բոլոր զոհվածների ընտանիքներին և 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այն ոչ միայն բարոյական, այլև`պետական արժևորման տեսանկյունից խիստ կարևոր է:

⁃ Առաջարկելու եմ 10 մլն դրամը տրամադրի հիմնադրամը համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը ՀՀ պետ բյուջեից։ Նույն տրամաբանությամբ նաև հաշմանդամ դարձած զինծառայողներին։

⁃ Առաջարկելու եմ 10 մլն դրամը տրամադրի հիմնադրամը համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը ՀՀ պետ բյուջեից։ Նույն տրամաբանությամբ նաև հաշմանդամ դարձած զինծառայողներին։ Հիշեցման կարգով ասեմ, որ դեռևս 09.08.2018թ. հիմնադրամի նիստի ժամանակ, երբ որոշվեց աջակցություն տալ նախորդ տարիները զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, առաջարկել էի, որ ոչ միայն ամսեկան, այլև միանվագ փոխհատուցում ևս լինի, ինչը մերժվել էր` բավարար գումար չլինելու պատճառաբանությամբ:

Հ.Գ. Ասվում է, որ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այլևս կգերակատարվի` 25 % չափով, որտեղից էլ կարելի է տրամադրել այդ փոխհատուցումը:

Հ.Գ. Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է . . .»:

(Visited 18 times, 1 visits today)