Աշխարհի 10 ամենահազվագյուտ թանկարժեք քարերը

Այս զարմանալի գեղեցկությամբ քարը հայտնաբերվել է Մադագասկարում և անվանանակոչվել ի պատիվ իր հայտնաբերողի` Ալֆրեդ Գրանդիդերի:
Քարն ունի վառ սպիտակ, կանաչ, կապույտ գույները: Մաքուր գրանդիդիտի առաջին նմուշը ձեռք է բերվել 29 հազ. դոլարով:

Երմիվիտ (jeremejevite)

19-րդ դարում գիտնական Փոլ Երմիվը գտել է մի հազվագյուտ քար, որը նա համարեց ակվաաշխարհի հատուկ տեսակի քար: Ավելի ուշ պարզվեց, որ այն առանձնահատուկ տեսակի քար է: Մեկ տարվա ընթացքում արտադրվում են ընդամենը այդպիսի երեք քարեր: Իսկ գինը մեկ կարատից սկսում 2000 դոլարից: Այս քարերը համարվում են անտիկ ոսկերչական գործեր:

Մաջորիտ (Maggiore)

Այն անվանել են ի պատիվ ֆիզիկոս Ալանա Մաժորայի, հազվագյուտ հանքային քարը նաև անվանում են մանուշակագույն նռաքար: Այդպիսի գույն քարը ձեռք է բերում հսկայական ճառագայթման արդյունքում: Քարն առաջին անգամ հայտնաբերվել է  Արևմտյան Ավստրալիայում: Արժեքը 4,2 կարատի համար 6,8 մլն դոլար է:

Տաֆֆենտ


Այն հազվագյուտ հանդիպող թանկարժեք քարերից մեկն է, որը անվանել է ի պատիվ Իռլանդացի գիտնական Տաաֆֆայի, ով հայտնաբերել է քարը 1945 թվականին: Օգտակար հանածոյի մեկ կարատը արժե 10000 դոլար:

Բենիոնիտ

Քարը կրում է կապույտ գույն և կարող է սպիտակ երանգ ստանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Հանքային եզակի քար է, այն հայտնաբերվել է ԱՄՆ-ում` Սան-Բենիտո նահանգում և Կալիֆորնիա նահանգի խորհրդանիշն է: Մշակված քարի մեկ կարատը արժե 4000 դոլար:

Պեյնիտ (Պաինիտ)

Կարմիր-նարնջագույն քարը, որը կրում է անգլիացի գիտնական Արթուր Պեյնի անունը գրանցված է գինեսի գրքում, որպես ամենահազվագյուտ հանդիպոզ քարերից մեկը: Աշխարհում հայտնաբերվել են ընդամենը 18 քարեր այդպիսի որակի: Քարի մաքուր, ինտենսիվ գույնը շատ հազվագյուտ է:

Կարմիր ալմազ կամ կարմիր ադամանդ

Հազվագյուտ հանդիպող քարերից է կարմիր ադամանդը, որի միջին գինը 1 կարատի 1 միլիոն դոլար է: Ադամանդի կարմիր գույնը հաճախ բյուրեղների կառուցվածքի ձևի խախտման  պատճառ է դառնում: Քարի միակ առկա հանքը գտնվում է Արևմտյան Ավստրալիայում: Իսկ աշխարհում գոյություն ունի մոտ 50  կարմիր ադամանդ:

Ժադեիտ

Ժադեիտը վառ կանաչ գույնի հազվագյուտ հանդիպող քար է: Ժադեիտի  «Իմպերիալ» կոչվող տեսակն ամենաթանկն է: Ամենաթանկ ժադեիտը գնահատվում է 2 մլն դոլար:

Պուդրետիդ  (пудреттит)

Հանքային գունատ վարդագույն քար, որը անվանել են ի պատիվ կանադական Պուդրետ ընտանիքի` քարհանքի տերերի, որտեղ էլ քարը հայտնաբերվել է: Այն հազվադեպ հանդիպող թանկարժեք քարերից մեկն է: Առաջին քարը հայտնաբերվել է Մյանմարում և այն կշռում էր 9,41 կարատ:

Կարմիր բյուրեղ

«Կարմիր բյուրեղը» կամ «կարմիր զմրուխտը» առաջին անգամ հայտնաբերել  է ամերիկացի միներալիստ Բիքսբին 1904 թվականին: Հետագա քիմիական հետազոտությունները ցույց տվեցին որ քարը կապված է զմրուխտի և ծովաշխարհի հետ և համարվում է ամենահազվագյուտ քարը: Քարի աղբյուրնները գտնվում են միայն ԱՄՆ-ում: Ամենամեծ հանքային քարը կշռում է 10 կարատ: [1]

(Visited 78 times, 1 visits today)