Այս բոլոր գործողությունները ուղղորդվում են մի թաքստոցից, Միշիկը կանգնելու է արդարադատության առաջ. Հրաչյա Հակոբյան

Սերժ Սարգսյանն ու նրա փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջին շրջանում ակնհայտորեն լարված են: ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը կարծում է՝ դա պայմանավորված է վտանգի մոտենալով:

Նա ասաց հետևյալը

Ալեն Սիմոնյանը գլխի հատվածում ցավ ունի, բայց ամեն ինչ լավ է: Թե ինչով է պայմանավորված հարձակումը՝ այս պահին չեմ կարող ասել: Համենայնդեպս փողոցում մոտենալ երկրի բարձրաստիճան պաշտոնյային, սեռական բնույթի հայհոյանք տալ, հետո հարվածելը պետք է համարժեք գնահատական ստանա իրավապահ մարմիններից կողմից: Այդ խմբավորումը, այդ հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի ու կենթարկվի:

Միշիկը կանգնելու է արդարադատության առաջ, դա վստահեցնում եմ: Եվ բացի այն, որ բանակից թալանածը, ժողովրդից, թոշակառուներից թալանածը, վերադարձվելու է պետությանը եւ բանակին ու թոշակառուին, նաեւ պետք է կրեն իրենց կատարած հանցագործությունների համար իրենց բաժին պատասխանատվությունը:Ինչ վերաբերում է Սարգսյանի ու նրա փեսայի ակտիվացմանը՝ իմ խորին համոզմամբ դա պայմանավորված է նրանով, որ ուղղակի վտանգն արդեն մոտեցել է: «Կարգին հաղորդման» մեջ մի էսպիսի միտք կա՝ ասում է՝ մանրից մոտենում են մեր տներին: Մանրից մոտեցել են իրենց տներին, դրա համար էլ իրենք ընկել են այս ցայտնոտի մեջ: Իրար հերթ չտալով գրառումներ են անում ֆեյսբուքում, սրտաճմլիկ, մոդելային լուսանկարների ներքո: Բայց նորից եմ կրկնում՝ դա հոգեւարքի մեջ գտնվողի վարքագիծ է:

(Visited 17 times, 1 visits today)