«Այս աշխարհում, որտեղ բոլորը միմյանց նման են, նա այնքան բնական ու գեղեցիկ է». թուրք երգչուհին՝ Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայուհու մասին

Թուրքիայում հայտնի երգչուհի Հյուլյա Ավշարը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս վերջերս Gucci նորաձևության տան ցուցադրությանը մասնակցած հայուհի Արմինե Հարությունյանը: Այս մասին տեղեկացրել է En Son Haber լրատվականը:

Լրագրողներին տված հարցազրույցում Հյուլյա Ավշարը ասել է. «Վերջին շրջանի իմ ամենահավանած և, իմ կարծիքով, ամենախարիզմատիկ դեմքն Արմինե Հարությունյանն է: Այս աշխարհում, որտեղ բոլորը միմյանց նման են, նա այնքան բնական ու գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»:

Հիշեցնենք, որ 23-ամյա Արմինե Հարությունյանը Միլանում մասնակցել է Gucci-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը:

(Visited 35 times, 1 visits today)