Այս աղջկան դպրոցում ընձուղտ էին անվանում, իսկ 8 տարի անց բոլորը երազում են լուսանկարվել նրա հետ

Ձեզ ենք ներկայացնում է երկար ոտքերով Հոլի Բրութին: Արդեն 12 տարեկանում նրա հասակը գերազանցում էր 180 սմ-ը: Հոլին ավելի բարձրահասակ էր ոչ միայն իր համադասարանցիներից, այլև որոշ տղամարդ ուսուցիչներից:

Համադասարանցիներն աղջկան ծաղրում էին՝ անվանելով «լողլող», «ընձուղտ», «Գուլիվերի աղջիկ»:

Սակայն Հոլին միշտ իրեն արժանապատվորեն էր պահում: Նա 10 տարի ֆուտբոլ է խաղացել, 8 տարի՝ բասկետբոլ, բայց նրան թիմից հեռացրել են բարձր հասակի պատճառով:

Բրութը քեն չէր պահում ծաղրող հասակակիցների հանդեպ, բայց մի օր որոշեց կյանքը փոխել և տեղափոխվել Նյու Յորք: Իսկ Նյու Յուրքում միշտ Հոլիի արտաքինով աղջիկների համար տեղ կգտնվի:

Այսօր Բրութը 20 տարեկան է: Նա նախագծել է սովորում, որպես մոդել է աշխատում:

Հոլիի խոսքով՝ Նյու Յորքում ազատության ոգին է իշխում: Տեղի բնակիչներն ավելի պարզ են նայում իրերին և ընդունում են մարդկանց, ովքեր տարբերվում են բազմությունից:

Այսօր Հոլիի հասակը 2 մետրից քիչ ավել է, նրա ոտքերը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Նրա ոտքերի երկարությունը 125,7 սմ է: Դա ամերիկուհուն չի խանգարում բարձրակրունկ կոշիկ կրել:

«Եթե ես բարում ինձնից բարձրահասակ մարդու եմ տեսնում, անմիջապես մոտենում եմ նրան և զրուցում,- ասում է Հոլին:- Իսկ այդպիսի բան հաճախ չի պատահում»։

(Visited 18 times, 1 visits today)