Այսօր աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի 117 ամյակն է

Այսօր աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի (1903թ. հունիսի 6 — 1978թ. մայիսի 1) ծննդյան օրն է: Նա 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Խաչատրյանը մեծ ազդեցություն է թողել հայ երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:

Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934թ.՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934-1936թթ.՝ կատարելագործվել ասպիրանտուրայում:

Արամ Խաչատրյան

1950թ. դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ` Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել (1939-1948թթ-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):

Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար ու այլ գործեր:

Matyan.am | Արամ Խաչատրյան-Լուսինե ...

Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից, գրել է գործիքային կոնցերտներ, սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլն:

Արամ Խաչատրյան. 110 | «Մխիթար ...

Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում 2009թ-ին, բեմադրության բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ) բալետները:

Մեր մեծերը. Հայկանուշ Դանիելյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Բաղրամյան, Արամ Խաչատրյան

Հայ Մեծերը՝Հայկանուշ Դանիելյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Բաղրամյան, Արամ Խաչատրյան:

 

(Visited 58 times, 1 visits today)