Այսուհետ արտասահմանից փոստային փոխանցման միջոցով հնարավոր կլինի դեղեր ստանալ

ԱԺ-ն ընդունեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։Ըստ նախագծի ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի  արտասահմանից փոստային փոխանցման միջոցով դեղեր ստանալ։Գործող կարգավորումներով ֆիզիկական անձինք իրավունք ունեն հանրապետության տարածք ներկրել անձնական օգտագործման դեղամիջոցներ, մասնավորապես թույլատրվում է ներկրել 3 տուփ 10 անուն դեղամիջոցներ։ Սակայն հեղինակի  խոսքով այս իրավունքը չի տարածվում փոստային փոխանցումների վրա։«Հաճախ ֆիզիկական անձանց համար անհրաժեշտ փոստով ստացվող դեղամիջոցները ոչնչացվում են ՊԵԿ աշխատակիցների կողմից։ Դեղամիջոցների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 3 տուփը, բայց հիվանդի համար դեղամիջոցների ավելի մեծ ծավալի անհրաժեշտության մասին բժշկի եզրակացոթյան առկայության դեպքում առավելագույն չափը կարող է մեծացվել»,-նշեց Գաբրիելյանը։ՊԵԿ-ը պետք է  վիճակագրություն վարի՝ ստացված միջոցների վերաբերյալ, կոռուպցիոն դրսևորումները բացառելու և  օրենքով նշված  ծավալները պահպանելու համար։

(Visited 6 times, 1 visits today)