Ահա թե ինչպես կարելի է դեպի ձեզ գրավել հաջnղnւթյnւնը, փnղն nւ սերը սnվnրական գնդասեղի օգնnւթյամբ

Դարեր ի վեր մարդիկ հավատացել են տարբեր իրերի, գործողությունների, խոսքերի ու աղոթքների զորությանը։
Այսօր մենք այս ամենը որպես սնահավատություն ենք դիտարկում, սակայն ամեն դեպքում, մեր կողքին կան մարդիկ, որոնք շարունակում են հավատալ հաջողության, սիրո ու հարստության հասնելու հին մոգական եղանակներին։Գնդասեղի օգնությամբ կարելի է ապահովագրվել չար աչքից և հաջողություն բերել դեպի տուն։
1. Կեսգիշերին վերցրեք փոքրիկ գնդասեղ և առանձնացեք։
2. Այն դրեք մաքուր անձեռոցիկի վրա և մոմ վառեք։  3. Արտասանեք այս խոսքերը. «Փոքրիկ գնդասեղ՝ մեծ երջանկություն։ Թող սուր ծայրդ հաջողություն բերի, բութ ծայրդ ազատի խնդիրներից։ Գնդասեղս մոտս եմ պահում, ոչ ոքի դա չեմ ասում։ Հաջողություն եմ բերում տուն»։
4. Վրան մի քանի կաթիլ մոմ կաթեցրեք և թողեք մինչև առավոտ։ Հետո մոմը մաքրեք, իսկ գնդասեղը կպցրեք հագուստի վրա աննկատ մասում։
5. Ֆինանսական հաջողության համար ձեզ պետք են ոչ իսկական թղթե փողեր։ Վերցրեք ոսկեգույն գնդասեղ, մի քանի րոպեով դրեք սուրբ ջրի մեջ, իսկ հետո դրա վրա հնարավորինս շատ փող հագցրեք։ Կարևոր է, որ գնդասեղը փակվի։
6. Արտասանեք այս խոսքերը. «Սուր ու ճարպիկ գնդասեղը փող գտավ, իրեն պահեց։ Ուժեղ դրանց կպավ և փողով ինձ մոտ եկավ»։
7. Այս թալիսմանը պետք է պահեք այնտեղ, որտեղ ձեր իսկական փողերն են։  8. Սիրային հարցերում հաջողության համար կարմիր կտորից երկու սրտիկ կտրեք և դրանց վրա գրեք ձեր և ձեր սիրելիի անվան առաջին տառերը։
9. Եթե կոնկրետ որևէ մեկը դեռ չկա, պարզապես գրեք «փեսացու»։
10. Կարմիր մոմ վառեք և դրեք սրտիկների վրա։
11. Բաց գնդասեղը պահեք կրակի բոցի վրա և ատասանեք. «Կրակը վառվում է սրտերին անկեղծ սեր բերելով։ Գնդասեղը փակում ու հանդիպում եմ ցանկանում։ Փոխադարձ սեր կարթնանա, ողջ կյանքում այն կմնա»։

12. Սրտիկները գնդասեղըով կցրեք իրար և գիշերը դրեք բարձի տակ։
13. Եթե բարի երազ չտեսնեք, ուրեմն սպասեք, որ շուտով կհանդիպեք նրան։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք երեք օր անց։

(Visited 24 times, 1 visits today)