Ահա այսպիսի սինգապուրյան պատմություն.Աննա Հակոբյան

 

Սինգապուրում հինգ երեխա ունեցող կինը երկրորդ անգամ ձերբակալվել է խանութից
մանկական կաթի փոշի գողանալու համար: Այս ոստիկանը, ինչպես նշված է հոդվածում, լինելով երկու երեխաների հայր եւ հասկանալով մանկական փոշու արժեքը, կատարել է իր աշխատանքային պարտականություններից չբխող մի շարք գործողություններ. այցելել է այդ ընտանիք, հուշել է նրանց օգտվել սոցիալական ծրագրից, որից նրանք տեղյակ չեն եղել:

Ոստիկանը պետության կողմից պարգեւատրվել է, այդ կինը խանութից երեխայի կեր գողանալու անհրաժեշտությունից ազատվել է, թերթն էլ ռեսուրս է դրել եւ տեղ է հատկացրել այս հոդվածին, ինչի շնորհիվ մենք էլ իմացանք այս պատմության մասին։

Կարող էր լինել բոլորիվին այլ պատմություն. անհատական ջանքի փոխարեն խմբակային անհոդաբաշխ աղմուկ բարձրանար ֆեյսբուքում, մայրը շարունակեր գողություն անել եւ ձերբակալվել, թերթերն էլ հոդվածների փոխարեն հորինվածքներ եւ աղբ հրամցնեին հասարակությանը:

(Visited 25 times, 1 visits today)