Ալեքսիս Օհանյանը նույնպես ժամանել է Հայաստան

Գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային կազմակերպության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան, ժամանում է Երեւան։

Ալեքսիս Օհանանյանը գալիս է Հայաստան մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որտեղ հանդես է գալու որպես բանախոս։ Բացի այդ՝ նա վաղը ներկա կլինի իր՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն տարբերակի շնորհանդեսին։

Համաժողովը բաղկացած է ելույթներց եւ նիստերից, դրանց մասնակցելու համար Հայաստանում է այս օրերին գտնվելու 2500 հյուր 70 երկրից։ Նրանց մեծ մասն արդեն ժամանել է, այդ թվում համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը: Սպասվում է, որ այսօր՝ երեկոյան Հայաստան կժամանի նաեւ VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը։

(Visited 44 times, 1 visits today)