Գոծնականորեն տիկնիկները ծնվել են մարդկանց հետ միասին: Սկսած հնագույն ժամանակներից, այդ կավից, փայտից, քարից, խոտից և այլ նյութերից պատրաստված մարմինները եղել են մադկանց կյանքի մի մասը:
Ամենահին տիկնիկը հայտնաբերվել է Չեխիայում: Ըստ փորձագետների այն 30-35 հազար տարեկան է: Ամենահին տիկնիկների արտադրությունը պատկանում է հույներին: Հին Հունաստանում տիկնիկները պատրաստվում էին կավից և մեղրամոմից և ներկվում վառ գույներով: Տոնակատարությունների համար փղոսկրից թանկարժեք տիկնիկներ էին պատրաստում, որոնք հասանելի էին ոչ բոլորին:
Հին Եգիպտոսում նույնպես պատրաստվել են տիրկնիկներ մ. թ. ա. 20-րդ դարում: Հին Եգիպտական տիկնիկները ունեցել են իրական մազեր, շարժական ոտքեր և ձեռքեր, հագուստ և գլխարկներ`մեղրամոմից:
- Հենց այդպիսի տիկնիկներով էր խաղում թագուհի Կլեոպատրան: Նա ուներ տիկնիկների մի մեծ հավաքածու և նրանց համար պատվիրում էր հագուստներ` տոնակատարությունների համար:
- Հին Հունաստանում աղջիկները խաղում էին տիկնիկներով մինչև ամուսնանալը: Իրենց հարսանիքների ընթացքում աղջիկները իրենց տիկնիկները հագուստի հետ միասին նվիրում էին Հերա, Արտեմիս և Աֆրոդիտե աստվածուհիներին:
- Ռուսական «տիկնիկ» բառը գալիս է հունարեն «kiklos» (շրջան) բառից: Հին սլավոնների տիկնիկները չունէին դեմք: այդպիսի տիկնիկները մատչելի չէին տիեզերքի չար ուժերին և չէին կարող վնասել երեխային:
- Ֆրանսիացիները հորինել են նորաձև տիկնիկներ: Առաջին նորաձև տիկնիկներին անվանում էին Պանդորա և իսկական արվեստի գործեր էին:
- Աշխարհի ամենաթանկարժեք Բարբի տիկնիկը` զարդարված իրական ադամանդներով վաճառվել է 100 հազար եվրոյով
(Visited 66 times, 1 visits today)