«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը հետախուզման մեջ է, թաքնվում է Միացյալ Նահանգներում:
«Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան օպերատիվ գործողություններ»,- պատասխանեցին Ոստիկանությունից՝ չհստակեցնելով, ի վերջո, իրենց Հարությունյանի գտնվելու վայրը հայտնի՞ է, թե՝ ոչ։
Պաշտպանը մեզ տեղեկացրեց, որ Արամ Հարությունյանի ամբողջ գույքի և հաշիվների վրա կալանք է դրված, որը իրենք բողոքարկել են դատարան։ Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Ըստ ՀՔԾ-ի՝ խոսքը 14 միլիոն դոլար կաշառքի մասին է։
(Visited 65 times, 1 visits today)