Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հումորային։ Նա բեմում է, կրում է ոստիկանական համազգեստ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Հա, բայց ես էի ուզում պապիին ուղեկցել»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարին կից Մկրտիչ Արզումանյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Պարտեզում արդեն վարդ է բացվել, բայց վակցինեն դեռ չեն ստացել»։ «Դրական Մարդ», «Շքեղ», «Պարտեզում վարդ էր բացվել, կսպասեր սոխակին…..», — հրապարակմանը կից գրել էին Մկրտիչ Արզումանյանի երկրպագուները։