Վիլեն Գաբրիելյանը իր ֆեյբուքյան էջում գրել է
Բարև ձեզ, եկել եմ ասեմ, որ Տոնոյանի երկրորդ տեսլականը ուղղակի առաջինից այլ ավելի կյանքություն ա, իսկ երբ գիտակցում ես, որ առաջինի հետ բնականոն կապով կապված ա և առաջինի առաջնահերթությունները իրագործելիս շատ զգալի արդյունքներ ենք արձանագրել, ապա ուղղակի հիմնարար թույնություն ա:
Ամեն մի նախադասություն հստակ բովանդակություն ա պարունակում, հստակ նպատակ, հստակ անելիք: Անգամ չգիտես, որը մեջբերես այնքան շատն են և արժեքավոր առանցքային կետերը, որոնք շոշափվում են տեքստի մեջ:
Կարդում ես, հասկանում ես թիմը որքան խորությամբ և մանրակրկիտ են հասկանում ԶՈւ-րի, սպայակազմի, զորքի, մեր առջև ծառացած աշխարհագրական ու ռազմադիվանագիտական խնդիրները և դրանց հիմնավոր լուծման մեխանիզմները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներով:
Կարդում ես, հասկանում ես մարդը ոնց ա կրում և փորձում ջատագովել առաքելության զգացողությունը, որը փիլիսոփայական տեսանկյունից բանակի հիմնարար հիմքն ու տրամաբանությունն ա փոխում:
Ինձ իրավունք վերապահեմ, ոչ միայն իմ անունից, այլ ԶՈւ-րի ամբողջ անձնակազմի անունից՝ Հարգանքներիս հավաստիքը բարձրաձայնեմ Հրամանատարին, ուժեղ տղա