Հասկացանք, պաթոսով տուն եք պահում, լայք եք հավաքում, բայց դե հերիք ա էլի ձեր «բարձունքից» մարդկանց ապրել սովորեցնեք թե բա գնացեք Արցախ կամ էլ Կապան, շունիկների հետ գիշերը դիմավորեք…

Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես լուրջ սկսում եմ հերսոտել, երբ ինչ-որ մեկն ասում ա՝ Նոր տարվա սեղան գցելու փոխարեն էսինչ բանն արեք (բարեգործություն արեք, գնացեք Արցախ կամ էլ Կապան, շունիկների հետ գիշերը դիմավորեք…)։

Ժողովուրդ ջան, ես ինքս Ամանոր առանձնապես չեմ նշելու և հատկապես եթե հաշվի առնենք ոչ աշխատանքային օրերի քանակը՝ անիմաստ էլ ա շատ մեծ առևտուր անել։

Սակայն ով ինձ ասի՝ էսինչ բանը մի արա կամ էլ մի առ (կնոջիցս բացի, իհարկե), ես նրան կուղարկեմ Լապլանդիա՝ ձյուն մաքրելու։ Հասկացանք, պաթոսով տուն եք պահում, լայք եք հավաքում, բայց դե հերիք ա էլի ձեր «բարձունքից» մարդկանց ապրել սովորեցնեք։

Նախ՝ չկաք էդքան, 2-րդ՝ մարդն ինչ անում ա՝ լավ ա անում։ Հետո էլ ինքն ա գլխին տալու կամ՝ ոչ։ Ձեզ ի՞նչ, ախր։

(Visited 47 times, 1 visits today)