Հայ երիտասարդ ջութակահարը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»

Հայ երիտասարդ ջութակահարը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»։

Հայ երաժիշտները մեկ անգամ չէ, որ հայտնի են դարձել համաշխարհային հեղինակավոր բեմերում՝ վաստակելով խստապահանջ հանդիսատեսի ճանաչումն ու սերը և հռչակ բերելով նաև մեր երկրին: Համաշխարհային ճանաչում վայելող հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» կոչմանը շվեյցարական Credit Swiss-ի կողմից կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։

Հայ ջութակահարին մրցանակը շնորհվել է հունվարի 18-ին Վիեննայում։ Նրա օգտին են քվեարկել մշակութային գործիչներ՝ Լյուցեռնի համաժողովի գործադիր և գեղարվեստական տնօրեն Միխայիլ Գաֆլիգերի գլխավորությամբ։ Մրցանակից բացի ջութակահարը ստացել է նաև 75 հազար շվեյցարական ֆրանկ, որը երաժշտական ոլորտում ամենաթանկ պարգևեներից մեկն է։

Սա նշանակում է նաև, որ ջութակահարը ելույթ կունենա Վիեննայի ֆիլարմոնիկ նվագախմբում, որի ելույթը կկայանա սեպտեմբերի 13-ին ՝ Գուստավ Դուդամելի դիրիժորությամբ։

(Visited 36 times, 1 visits today)