Հայ գերիներից մեկը վիրավոր է, նրան վիրահատելու են Բաքվում, այնուհետև փոխանցեն մեզ. Բորիս Ավագյան

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանցիները համաձայնել են փոխանցել վիրավորին վիրահատությունից հետո։

Ադրբեջանում հայ ռազմագերիների թվում կա մեկ վիրավոր, որը պետք է վիրահատվի։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»՝ վկայակոչելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանին։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։
Ըստ Ավագյանի՝ այդ 13 զինվորականներից մեկը վիրավոր է, և քանի որ նրան այդ վիճակում հնարավոր չէ Հայաստան տեղափոխել, որոշվել է միջամտությունն իրականացնել Ադրբեջանում:Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի  վիրահատության հարցը | Newsinfo.am

«Որքան գիտեմ` պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։ Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- նշել է Ավագյանը։Գերիների ծնողները հավատում են Մուրադովին, ռուսական կողմն այսքան ժամանակ  նրանց չի խաբել». Բորիս Ավագյան

Նա հավելել է, որ բանակցություններ են ընթանում բոլոր 13 ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։

(Visited 42 times, 1 visits today)