Հայտնի է Նախիջեւանում ու Քարվաճառում ադրբեջանական զп րքերի կուտшկումների մասին։ Եթե անգամ Ալիեւը հшն դգնի հшր ձակվել, ապա… Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը գրել է.
Հայտնի է Նախիջեւանում և Քարվաճառում ադրբեջանական զпր քերի կուտակումների մասին։ Հասկանալի է, որ նույնիսկ եթե Ալիեւը հшնդգնի հար ձшկվել — ապա մենակ Պուտինի թույլտվությամբ եւ չմիջամտելու երաշխիքով։ Եվ վերջերս ռուսական մամուլում հաճախացած ելույթները, թե, видите ли, «Մեծն Ռուսիան» նե ղшցած է ԱԺԲ-ի ղեկավարի «հակատուսական» ելույթից Ռուսաստանի

դեսպանատան առջեւ ու հիմա էլ դրան ավելացած նորանշանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին վերագրվող իբր մի քանի տարի առաջ արած «հակառուսական» գրառումներից, իսկ իրականում, ինչպես հասկանում եմ, Սաթիկ Սեյրանյանի ու Բորիս Մուրազիի մոնտաժած «սքրինշոթներից», երկու բան կարող են նշանակել. 1. Ռուսները իրենց պետության ներսում և Հայաստանում հող/հասարակական

կարծիք են նախապատրաստում թե ինչու ՀՀ-ի վրա Ադրբեջանի հшր ձակման դեպքում չեն օգնելու ՀՀ-ին։ Իսկ սա նշանակում է, որ Ալիեւին թանկ գնով վաճառել են նաեւ ուժով «միջանցք բացելու» թույլտվությունը։ 2. Ռուսները շուտվանից չափել են ՀՀ-ի իշխանությունների վш խերն ու պարզապես իրականացնում են ՀՀ-ին սար սափեցնելու օպե րшցիա — Նիկոլ Փաշինյանից պո կելու համար իրենց բաղձալի «Զանգեզուրյան միջանցքի»

համաձայնությունը, որով փակելու են Հյուսիս-Հարավ թեման, և որից օգտվելու է ամբողջ թյուրքական աշխարհը, բայց վերահսկելու է ռուսական ՖՍԲ-ն։ Սակայն, եթե օպե րացիան չստացվի և Փաշինյանը չվա խենա ու շարունակի դեմ լինել միջանցքային տրամաբանությանը — ուրեմն երկուսն էլ կհամակերպվեն սովորական ապաշրջ ափակման և փոխադարձաբար ճանապարհները բացելու

տարբերակի հետ։ Թեեւ չեմ բացառում ավելի վատթար առաջին տարբերակը, որին պետք է պատրաստ լինել և դիմադրել ռազ մական ու դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներով, ու, բնականակաբար, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՈՐԵՎԷ փաստաթուղթ չստորագրել, բայց երկրորդ տարբերակը ավելի հավանական եմ համարում։ Ոչ միայն այն պատճառով, որ 1-ինի դեպքում աշխարհով մեկ ուղղակի հօ դս է ցն դելու

Ռուսաստանի իմիջը որպես հզոր տերության և վստահելի դաշնակցի (աշխարհում չեն նայում Սոլովյովի լայվերը, որ իմանան, թե ինչպես ՌԴ-ն կարող է հայաստանյան արտախորհրդարանական ԱԺԲ-ի ղեկավարի մի ելույթի հետևանքով այնքան վի րավորվի, որ հրաժարվի կատարել իր պաշտոնական դաշնակցի նկատմամբ պայմանագրային դաշնակցային պարտավորությունները), ու

ՌԴ-ում էլ հակաիշխանական հիմնավոր տրամադրություններ են գեներացվելու հայ համայնքի շրջանում: Վերջապես նաեւ այն պատճառով, որ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա հար ձակումը չեն կարողանալու մարսել ոչ Ադրբեջանը, ոչ էլ ՌԴ-ն, ու Հայաստանը ռա զմական, իսկ շատ ավելի արդյունավետ — դիվանագիտական ճակատում այդպիսի ներխ ուժումը իրենց դեմ շրջելու

հակաքայլեր ունի։ Այլեւ այն պատճառով, որ «նե ղանալու» էս ամբողջ պատմությունը շատ է հիշեցնում թատերականացված բեմականացում։ Այսօր նույնիսկ ռուսական Ռեգնումում մի նյութ են հրապարակել, որտեղ դրված է 1918-1920 թվականների Ադրբեջանական հանրապետության մի կեղծ քարտեզ, որտեղ ներառված են Սյունիքը, Վայոց Ձորը և Սեւանի կեսը — աջ ափով (նյութի հղումը մեկնաբանության մեջ է)։

(Visited 115 times, 1 visits today)