Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Ալեսսանդրո Դել Պյերոն այսօր առավոտյան Հայաստանում էր, սակայն ՀՖՖ-ից հայտնի դարձավ, որ նա ֆուտբոլային նպատակով չի եղել:
Metaratings.ru-ն գրում է, որ իտալացին մտադիր է եղել Ռուսաստան մեկնել, սակայն կորոնավիրուսի պատճառով վիզա չի ստացել: Նա չի կարողացել պայմանավորվել Իտալիայում Ռուսաստանի դեսպանատուն գնալը, որոնք գտնվում են Միլանում և Ջենովայում, տեղեկացնում է armfootball.com-ը:
Այդ պատճառով Դել Պյերոյի շրջապատի մարդիկ նրան խորհուրդ են տվել Լոս Անջելեսից անմիջապես գնալ Հայաստան, իսկ այնտեղից էլ` Մոսկվա: Այդ ընթացքում նա Հայաստանում կկարողանար վիզա ստանալ: Ամեն ինչ իտալացու ծրագրածով է անցել, ինչում նրան օգնել է սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը: Նրանք միասին Երևանից մեկնել են Մոսկվա:
(Visited 49 times, 1 visits today)