Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, որդի են ունենալու: Փոքրիկի uեռը նրանք հայտնել են հեռուստաընկերության նախաձեռնած «Խոստովшնություն» ռոմանտիկ համերգային երեկոյի ժամանակ՝ կտրելով հատուկ պատրաստված տորթը: Երեկոյի ընթացքում Միհրանը Արփիին սիրո խոստովանություն արեց երգերի տեսքով ու վերհիշեց իրենց սիրո գեղեցիկ ճանապարհն` իր բոլոր բшրդություններով: Երգիչը խոստովանեց.
«Նույնիսկ եղավ ժամանակ, որ բшժшնվել էինք, բայց մեր սերն ավելի ուժեղ գտնվեց, ու հասկացանք, որ առանց իրար չենք կարող»:
Միհրանը խոստացավ, որ իրենց փոքրիկի օրորոցայինն ինքն է երգելու.«Մեր շատ սիրելի ընկերներ Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը մի գեղեցիկ երգ են գրել նրա համար: Հուսով եմ, որ շատ ու շատ փոքրիկների սիրելի օրորոցայինը կդառնա»,-նշել է երգիչը, սեր խոստովանել Արփիին եւ հավելել, որ երգը կոչվում է «Հոր օրորը»:
Նախկինում ոչ Արփին, ոչ Միհրանը չէին հաստատում երեխայի սպասելու լուրը, թեեւ երկրպագուներն ու լրատվամիջոցները դա բացահայտել էին Արփիի ինստագրամյան հրապարակումներից: Երգիչը, նույնիսկ, կատակով նշեց, որ համացանցի միջոցով է իմացել, որ հայր է դառնալու:
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին` այն բանից հետո, երբ Միհրանն իր մենահամերգի ընթացքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին: