Irakanum.am-ին հայտնի է դարձել, թե որ մանկապարտեզում է տեղի ունեցել աղմկահարույց դեպքը։ Խոսքը վերաբերում է ըստ հաղորդման երեխայի նկատմամբ կատարվածի մասին է։ Մասնավորապես Aravot.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:
Ըստ նույն աղբյուրի՝ երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Ըստ մեզ հասած տեղեկությունների խոսքը 124 մանկապարտեզի մասին է, որը գտնվում է Նորք- Մարաշ վարչական շրջանում։ Մենք փորձեցինք մանկապարտեզի տնօրենից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։