Քիչ առաջ Ադրբեջանի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշիում հրավառություն է տեղի ունեցել, որը տեսանելի է եղել նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:
Հիշեցնենք, որ այսօր Շուշի է այցելել թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ով այնտեղից ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին:
Այնտեղ Ալիևը հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Արցախյան երկրորդ պատերազմի առաջին տարելիցի առիթով այսօր Ադրբեջանում և Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում տոնակատարություններ են:
Այսօր հայոց բերդաքաղաք Շուշի է այցելել թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ով այնտեղից ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին:
Ինչպես երևում է այսօր արված լուսանկարներում, դեռ մեկ տարի առաջ հայկական քաղաքում այսօր մեծ շուքով նշում են «իրենց հաղթանակը» ցեղասպան ադրբեջանցիները