Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Команда Навального опубликовала расследование о связи Лаврова и Дерипаски | Новости из Германии о России | DW | 17.09.2021Ռուսաստանցի հայրենակիցների յոթերորդ համաշխարհային համագումարին իր ելույթում Ռուսատանի արտգործնախարար Լավրովը հայտնել է, որ շուտով Տաջիկստանում բացվելու է հինգ ռուսական դպրոց։ Որ նման ծրագիր կա նաեւ Ուզբեկստանի համար։ Որ Հայաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրություն է հայտնել նման ծրագրի հաշվով։ Եւ որ առհասարակ պետք է այդ ծրագիրը հիմնօրինակային դարձնել Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար։

Ինչ խոսք, տրամաբանական է, որ դաշնակից պետությունների քաղաքացիները տիրապետեն միմյանց լեզուներին։ Բայց տիրապետել չի նշանակում կրթություն ստանալ այդ լեզվով։ Հիմա էլ Հայաստանյան բոլոր դպրոցներում ռուսաց լեզուն դասավանդվում է։ Մինչդեռ «ռուսական դպրոց» նշանակում է, որ ռուսերեն են դասավանդվում բոլոր առարկաները, իսկ մայրենի լեզուն ուսումնասիրվում է դրանցում որպես օտար լեզու։ Այն է՝ հենց ռուսերենն է դրանցում «մայրենին»․ մենք դա շատ լավ գիտենք խորհրդային ժամանակներից։

Թեեւ… գուցե սա էլ կարող է դիտվել որպես տարբերակ (դաշնակից երկրների դեպքում)։ Սակայն, թվում է, որ այս դեպքում անհրաժեշտ է դիվանագիտական եզրույթներով ասած՝ «պարիտետ»։ Կարծում եմ, տրամաբանական եւ ընդունելի կլիներ, որ եթե Հայաստանում «էթնիկ» հայ (կամ Տաջիկստանում՝ «էթնիկ» տաջիկ) երեխաները պիտի կրթվեն երիտասարդ ռուսաց լեզվով, ապա Ռուսաստանում էլ «էթնիկ» ռուս երեխաները պիտի կրթության ստանան դարավոր հայոց եւ տաջիկ լեզուներով։ Թերեւս նրանց ավելորդ չէր լինի բնագրով կարդալ Նարեկացու կամ Ֆիրդուսու երկերը եւ համապատասխան լեզուներով յուրացնել մաթեմատիկական, կենսաբանական կամ տնտեսագիտական եզրույթները։

What You Need to Know About Russia's Sergei LavrovՈւ թերեւս բնական է, որ եթե, օրինակ, Ռուսաց պետության բնակչությունը մոտ 50 անգամ գերազանցում է Հայոց պետության բնակչությունը, ապա «պարիտետը» կպահանջի, որ ռուսական դպրոցում կրթվող յուրաքանչյուր մեկ հայ երեխայի դիմաց Ռուսաստանում հայոց լեզվով (բնականաբար՝ պետական ֆինանսավորմամբ) կրթություն ստանա 50 «էթնիկ» ռուս երեխա։ Եւ, օրինակ, հայաստանյան մեկ ռուսական դպրոցի դիմաց, Ռուսաստանում բացվի 50 հայկական դպրոց՝ բոլոր խոշոր քաղաքներում։ Տաջիկերենի դեպքում բավական կլինի, որ բացվելիք 5 ռուսական դպրոցների դիմաց Ռուսաստանում բացվեն 75 տաջիկերեն դպրոցներ․ Տաջիկստանի բնակչությունը ընդամենը 15 անգամ է զիջում Ռուսաստանի բնակչությանը։

Համաձայն չե՞ք այս համամասնական եւ դիվանագիտական թվաբանությանը, պարոն Լավրով։ Ի դեպ, խոսում են, որ դուք էլ եք ծագումով հայ, պարզապես ռուսական կրթություն եք ստացել։ Դուք ձեզ հա՞յ եք զգում, թե ռուս։

(Visited 126 times, 1 visits today)