Նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը լուսավորվել է կորոնավիրուսի դեպքեր արձանագրած 166 երկրների պետական դրոշներով, տեղեկանում ենք Հայ-բրազիլական մշակութային-տնտեսական ֆորումի Ֆեյսբուքի Էջից:
Արձանի մոտ Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների համար:
Միջոցառմանը ներկա են եղել միայն մի քանի լուսանկարիչներ և օպերատորներ, քանի որ այս տեսարժան վայրը երեքշաբթիից փակ է այցելուների համար:
«Մենք աղոթում ենք կրկին միմյանց գրկելու և ուրախությամբ իրար ողջունելու համար: Սա պարզապես մեր հույսն է և մեր վստահությունը,- ասել է կարդինալը:
(Visited 37 times, 1 visits today)