Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.

«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:

Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում։

Որպես ֆուտբոլիստ խաղացել է հետևյալ ակումբներում

Արարատ Երևան (1984-1990)

Կոտայք (1991-1992)

Շիրակ (1992-1993)

ՀՄԸՄ (1994)

Հոմենեթմեն Բեյրութ (1994-1996)

Երևան (1997-1998)

Էրեբունի (1999)

Միկա (2000-2001)

Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է հետևյալ թիմերը

Կիլիկիա (2008-2010)

Գանձասար (2010-2012)

Արարատ (2012-2014, 2018-2019)

Հայաստանի Մ-19 հավաքական (2013)

Հայաստանի Մ-21 հավաքական (2013-2014)

Ալաշկերտ (2014-2017, 2017-2018, 2019)

Նվաճումները որպես մարզիչ.

Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017)

Հայաստանի գավաթակիր (2018/2019)

Հայաստանի սուպերգավաթակիր (2016)

(Visited 38 times, 1 visits today)