Հայաստանը «պրոխոդնոյ դվոր չի» Երևանում երթևեկությունը կաթվածահար է,ճանապարհներ  են փակվել, բողոքի ակցիաներ է տեղի ունենքում

Այս պահին Երևանի մի շարք փողոցներ  ու ճանապարհներ  են փակվել, բողոքի ակցիաներ, խաղաղ անհնազանդության միջոցառումներ են մեկնարկել, երթևեկությունը մայրաքաղաքում տեղ-տեղ կաթվածահար է արվել։

Փակվել է Բաղրամյանը, Տիգրան Մեծի ու Արշակունյաց պողոտաները։ Ակցիայի մասնակիցների մեջ են լրագրող Նաիրի Հոխիկյանը,  «Զարթոնք» կուսակցության համահիմնադիրներՎահագն Չախալյանը, Արա Զոհրաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որոնք բարձրախոսով քաղաքացիներին կոչ են անում մասնակցել այսօրվա հանրահավաքին՝ ժամը 17։00-ին։
Մեր երեխեքին չեն զինում, սահմանը առանց զենքի են թողել

Ըստ ակցիայի մասնակիցների՝ պայքարում են, որպեսզի չստորագրվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի փաստաթուղթը, բացի այդ քաղաքացիները պահանջում են կառավարությունից հստակ նշել,թե Ադրբեջանի հետ ինչ բանակցություններ են ընթանում ու ինչի շուրջ։

Կան բերման ենթարկվածներ. Երևանում երթևեկությունը կաթվածահար է եղել - Հրապարակ

Նշենք, որ տեղի ունեցող ակցիաների ընթացքում կան բերման ենթարկվածներ։

(Visited 55 times, 1 visits today)