Հпրաքույրս մտավ սենյակ, գրկեց, ասեց՝ դու շատ պուճուր էիր էդ ցա վի համար, ու… 19-ամյա Արթուրը չվերադարձավ. Մոր հուզիչ խոսքերը

Ժամկետային զինծա ռայող 19 տարեկան Արթուր Գրիգորյանը երեսունչորս օր հակա ռակորդի դեմ պայ քարելուց հետո զո հվել է պատ երազմի ընթացքում։ «Հոկտեմբերի քսանիննի լույս երեսունի գիշերը ժամը չորսին նստել են մեքենան, որ տեղափոխվեն Մարտունիից Ստեփանակերտ, ԱԹՍ-ի հար վածից զո հվել են»,- ասում է Արթուրի մայրը՝

43 տարեկան Կարինե Գրիգորյանը։ Մինչ այդ Արթուրը հակա ռակորդի դեմ կռ վել է Ջրականում, Հադրութում և Կարմիր Շուկայում։ Մայրը պատմում է, որ հոկտեմբերի քսանյոթին որդին զանգել է ու ասել, որ ապահով տեղում են, վտ անգ չկա, տեղափոխվել են Մարտունի 2։ «Ասեց՝ շատ լավ տեղ ենք, շատ հարմար տեղ է, վաղը լողանալու ենք, չէին լողացել։ Մի անգամ ասեցի՝ Արթո՛ւր ջան, գոնե գլուխդ լվա, ասեց՝ մամա՛, որ խմելու ջուր կա, էդ էլ

մեզ բավական ա, չեմ մոռանում այդ բառերը։ Մինչև հիմա, որ մտնում եմ լողանալու, այդ բառերն են մտքումս»,- հուզվում է մայրը և ասում, որ վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի քսանիննին, երեկոյան ժամը իննին, որից մի քանի ժամ անց դեպքը տեղի է ունեցել։ «Շատ ուրախ խոսեց, մինչև էդ շատ անհանգիստ էր, միշտ հարցնում էր՝ ի՞նչ են ասում պատ երազմից, երբ կավարտվի, ասում էր՝

մա՛մ, իմ մասին չեմ մտածում, առ աջին գիծ կանգնած տղաների մասին եմ մտածում, ինքը մինամյոտի վրա երրորդ գծում էր։ Էդ օրը որ ուրախ զանգեց, ասեցի՝ այսօր հանգիստ խղճով հաց կուտեմ։ Ամսի երեսունին էլ չզանգ չեղավ»,- պատմում է մայրը և հուզվում։ Զանգ չստանալով՝ մայրն սկսել է անհանգստանալ, սակայն շատերը հանգստացնում էին, որ տղաները անտառներ են

փա խել, կապ չկա, դրա համար չեն զանգում․ «Ասում էին՝ մի՛ վա խեցեք, սակայն ես ասեցի՝ չէ՛, երեխես կզանգեր, աշխարհն էլ շուռ կտար, կզանգեր, գիտեր ինչ վիճակում եմ… Մի քանի օր փնտրեցինք, ամսի երեքին արդեն գտանք»։ Կարինեն ասում է նոյեմբերի երեքին որդու ընկերոջ մայրը հրավիրել էր իրենց տուն, երեկոյան վերադառնալիս տեսնում է, որ բարեկամները հավաքվել են տանը։

«Բոլորն արդեն գիտեին, ինձ չէին ասում, ես իմ սենյակից դուրս չէի գալիս, ուրեմն հորաքույրս եկավ, մտավ սենյակ, սկզբում ասաց՝ վա՜յ, Արթուրս վի րավոր ա, ես արդեն լավ չէի գիտակցում, մեկ էլ ինձ գրկեց ու ասեց՝ դու շատ պուճուր էիր էդ ց ավի համար, ու այդ օրն արդեն էլ բան չեմ հիշում»,- կս կիծով ասում է որդեկո րույս մայրը և նշում, որ նույն օրը նույն մեքենայում տղայի հետ զո հվել է նաև իր ընկերը՝ Վահեն։ Կարինեն ասում է, որ այդ դեպքից

հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ, հոգեբանի այցելություններն են օգնել։ Ասում է՝ շարունակում է ապրել, սակայն ամեն ինչ կիսատ է թվում։ Մոր խոսքով՝ Արթուրը շատ զուսպ և բարի էր, շատ էր սիրում կատակներ անել, նայում էր բոլոր հումորային հաղորդումները ու նմանակումներ անում։ «Ինքը չէր թողնում, որ իրեն նկատողություն անեին, որ մանկապարտեզ էի տանում, կարող է իր

ընկերոջը ասեին՝ էլ ծամոնով չգաս, իրան որ սպանեիր, էլ ծամոնով մանկապարտեզ չէր գնար։ Էնքան բարություն կար մեջը, ընկերներն էլ, որ գալիս են, պատմում են, ասում են՝ ինքը մեր ընկերության մեջ խաղաղության աղավնին էր, մեր ընկերության մեջ չի թողել կռ վենք ու վատ բան անենք»։ Մայրը ասում է, որ որդին չէր սիրում

սովորել, սակայն ծնողական ժողովների ժամանակ որդու մասին միշտ գովասանքի խոսքեր էին ասում, բոլոր ուսուցիչները նշում էին, որ Արթուրը լավ ու բարի մարդ է։ «Մինչ օրս իր դասղեկի խոսքերն եմ հիշում, ասում էր՝ մեծատառով մարդ ա ինքը, զարմանում ենք, որ այս դարում սենց տղա դուրս կգա։ Նույնիսկ որ ես ջղայ նացած էի խոսում իր հետ,

ինքն էնքան հանգիստ էր ասում՝ մա՛մ ջան, «ջան»-ն անպայման ասում էր»։ Արթուրը ուզում էր ծա ռայությունն ավարտեր, վերադառնար, մեդիա դպրոց ընդունվեր ու օպերատորություն սովորեր։ Մայրը ասում է, որդին սիրում էր երաժշտություն՝ հատկապես Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի երգերը։ Միշտ լսում էր ու ընտանիքի անդամների հետ հաճախ գնում նրանց համերգներին։ «Արթուրը

մոլի երկրպագու էր։ Գարիկը իրեն տոմսեր էլ էր նվիրում, պատերազմից հետո մեջս մի բան արթնացավ ո գրեցի Գարիկին, արձագանքեց, շատ շնորհակալ եմ, պատմեցի, ինքը ասեց՝ խոսք եմ տալիս, որ 1-ին համերգը իրեն եմ նվիրելու, էդպես էլ արեց։ Պատ երազմից հետո Գարիկը և Սոնան, որ առաջին համերգը տվեցին, նվիրեցին իմ Արթուրին։ Ես ամեն ինչ ցանկանում էի անեի, որ տղես լավ

զգար, հանգիստ զգար»,- հուզմունքով ասում է մայրը։ Մայրն ասում է՝ կարոտը խեղ դում է, ամեն վայրկյան հիշում է որդու հետ կապված ամեն մի դրվագ։ «Շատ եմ նեղ վում, լա ցում, մասնավորապես հիշում եմ վերջին զանգը, որ միասին դուրս էինք եկել հագուստ առնելու։ Շատ եմ երազիս մեջ տեսնում, միշտ ուրախ եմ տեսնում իրեն, ինձ միշտ ասում ա՝ ես լավ եմ, դու մի լա ցի, էդպես հավատում եմ…»-

(Visited 41 times, 1 visits today)