Կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հայտնաբերվել չինական Ուհանում, որը դարձել էր վարակի տարածման էպիկենտրոնը, և որտեղ երկար ժամանակ չէին գրանցվել նոր հիվանդներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` հղում անելով Հուբեյ նահանգի առողջապահության հարցերով կոմիտեի հայտարարությանը:Հաղորդվում է, որ վարակված պացիենտը գտնվում է ծանր վիճակում:Անցած օրերին Հուբեյ նահանգում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 17 նոր դեպք: Հսկողության տակ են մնում առանց ախտանշանների 616 վիրուսակիրներ:
(Visited 53 times, 1 visits today)