Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 82-ով և դարձել 2148։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 30-ին հրապարակված տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ռոկորդային թիվ էր գրանցվել՝ ավելացել էր 134-ով:
Այսօրվա տվյալներով՝ մահվան ընդհանուր 33 դեպք կա գրանցված, սա նշանակում է՝ գրանցվել է նոր մահվան դեպք:
«Կորոնավիրուսից մահացածը կին է՝ 27 տարեկան։ Նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։
Այս պահին տարբեր հիվանդանոցներում փաստացի բուժում է ստանում 1136 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդության պատկերը Հայաստանում հետեւյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 2148
Առողջացածներ — 977
Փաստացի բուժվողներ -1136
Ընդհանուր թեստեր — 22.177
Մшհվшն ելքեր — 33
Մшհվшն ելքեր այլ պատճառով — 2