Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մեկով եւ, ըստ StopCov-ի թարմացված տվյալների, հասել է 702 մարդու:
Այս պահի դրությամբ բուժվածների թիվը 456 մարդ է կազմում, մահացել է 12 հիվանդ:3.787 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 337 մարդ: Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Վրաստանի օրինակը մեջբերվում է հիմնականում դրական ֆոնի վրա, և քննադատություններն ուղղվում են ՀՀ իշխանությունների հասցեին, թե ինչու մենք չենք շարժվել վրացական օրինակով, և հենց դա է պատճառը, որ Հայաստանում օր օրի վարակվածների թիվն աճում է։ Արմինե Հովհաննիսյան անունով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով ապրում է Վրաստանի Բոլնիսի շրջանում, այլ պատկեր է ներկայացնում։ Քաղաքացին մասնավորապես պատմում է, որ իր ընկերուհու հայրը մոտ մեկուկես շաբաթ առաջ կորոնավիրուսի ախտանիշներ է ունեցել, սակայն հրաժարվել են թեստավորել՝ պատճառաբանելով, որ թեստ չունեն: «Մարդը հիվանդ է, ու մինչև հիմա չեն թեստավորել։ Եթե ենթադրենք, որ այլ մարդկանց դեպքերում էլ է նման սցենարն աշխատել, ուրեմն փաստացի հիվանդների թիվն ավելի շատ է, քան պաշտոնապես ներկայացվածը»,- նշել է Բոլնիսի շրջանի քաղաքացին։
Կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք ՀՀ-ում, իսկ Վրաստանում՝ 1 դեպք. ինչու են հարևան երկրներում թվերը այսքան տարբեր
(Visited 55 times, 1 visits today)