Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։
Տուժողը պատմել է,որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցում կայանված իրեն պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և ավտոմեքենաի սրահից գողացել տան բանալիները, այնուհետև նույն օրը՝ մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դուռը բացելու եղանակով մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել մոտ 1500 ԱՄՆ դոլար և մոտ 700 հազար դրամ։
Սամվել Կ-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցում քահանա է աշխատում։
(Visited 24 times, 1 visits today)