Մոսկվայում մի կին այսօր երեկոյան 3-ից 4 տարեկան երկու դուստրերին նետել է կամրջից: Դեպքի ականատեսը պատմել է, որ ինքը փորձել է կանգնեցնել կնոջը, բայց վերջինս իրեն ոչ ադեկվատ է պահել:
Հրապարակման համաձայն, մորը և նրա երկու դստրերին բազմիցս տեսել են տեղի բնակիչները, ովքեր նշել են, որ կինը տարօրինակ ելույթներ էր ունենում, սպառնում էր երեխաների հորը, որ հաշվեհարդար կտեսնի աղջիկների հետ:
Ականատեսը պատմել է, որ դեպքից առաջ երեխաները ճչում ու օգնություն էին խնդրում: Մայրը դանակով սպառնացել է վարորդներից մեկին,մոտենալով կամրջին՝ սկզբում ցած է նետել մի դստերը, այնուհետև՝ մյուսին:
Երեխաներին հոսպիտալացրել են: Նրանք ցած ընկնելով մոտ 10 մ բարձրությունից՝ ստացել են բազմաթիվ կոտրվածքներ: Մորը ձերբակալել են: Ոստիկանական բաժանմունքում նա ասել է, որ երեխաները փորձել են սպանել իրեն: Ներկայումս կնոջը տեղափոխել են հոգեբուժարան: