- Հավի կրծքամիս — 2 հատ
- Կարագ -140 գ
- Ալյուր-60գ
- պաքսիմատ-140գ
- ձու-2հատ
- կաթ-100մլ
- մաղադանոս-20գ
- թարմ սամիթ-20գ
- բուսական յուղ-300մլ
- աղ,պղպեղ -ըստ ճաշակիՊատրաստում ենք լցոնը:
- Սամիթն ու մաղադանոսը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ ։
Անցնում խճողակի պատրաստմանը:
- Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում:
- Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում:
- Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի:
- Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
- Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
- Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ:
- Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ:
- Հետո լավ թաթախում ենք պաքսիմատի , ձվի և վերջում ՝ նորից պաքսիմատի մեջ։
- Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
- Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե:
(Visited 61 times, 1 visits today)