Կարսի ճանապարհն անցնում է Անիով. Մոսկվան բացեց սահմանային գյուղը

ՀՀ վարչապետի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում հայ-թուրքական սահմանամերձ Նորշեն համայնքի մուտքի ռեժիմը փոխվելու է։ Հաջորդ տարվանից բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։ Այս մասին դեկտեմբերի 20-ին, ավետել է ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզպետը չի կարողացել զսպել արցունքները: Նորշեն գյուղից Անին շատ մոտ է, բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ, անհրաժեշտ է սահմանապահների թույլտվությունը:

Հայաստանի ու Թուրքիայի ներկայիս սահմանը գծվել է 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով, դա փաստորեն Ռուսաստանի ու Թուրքիայի սահմանն է, այն հսկում են ռուս սահմանապահները: Հայաստանը չի ճանաչել այդ սահմանը, ինչից վերջերս դժգոհում էր Էրդողանը: Լենին-Աթաթուրք այդ պակտի արդյունքում օկուպացվել են Կարսն ու Արդահանը, Արարատ լեռը փոխանակվել է Բաթումի հետ, որը տրվել է Վրաստանին:

Երկու տարի անց լրանում է Հայաստանի պետականությունը բացառող այդ պայմանագրի 100-ամյակը, երբ կողմերը կամ պետք է երկարաձգեն այն, կամ չեղարկեն: Այս խնդիրն ակտուալացավ հատկապես ՌԴ պաշտոնական խողովակներով Նժդեհի թեմայի արծարծումից եւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Մոսկվան ակնհայտ շփոթմունքի մեջ է Նժդեհի մասով սեփական կոպիտ սխալից ու հայկական խնդիրների ուղղությամբ ԱՄՆ հնարավոր ծրագրերից: Միեւնույն ժամանակ, խնդիրն անմիջապես առնչվում է Ռուսաստանին, քանի որ հարյուրամյա սխեմաներով հնարավոր չէ շարունակել:

Հայաստանն իր մասով արդեն արել է քայլը՝ կառուցելով անկախ պետություն ու հաղթելով պատերազմը: Ավելին, այս խնդիրներն աստիճանաբար գիտակցվում են հայ հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներում: Մոսկվայում սա տեսնում են, եւ Անիի դիմացի հատվածը բացելը խորհրդանշական քայլ է:

(Visited 57 times, 1 visits today)