Հայտնի բլոգեր, պարող և երգիչ Դավիթ Մանուկյանը (Դավա) հայտնել է երգչուհի Մարի Կրաիմբրերիին սիրահարվելու մասին։ Ինստագրամի իր էջում Դավան տեսանյութ է հրապարակել «Դուետներ» հաղորդումից, որտեղ երկուսով երգում են «Amore» ստեղծագործությունը։
«Կարծես սիրահարվել եմ։ Նշեք Մարիին մեկնաբանություններում և գրեք «գնա Դավիթի հետ հանդիպման»»,- տեսանյութին կից գրել է Դավան։ Մարին էլ է կիսվել նույն տեսանյութով և հարց ուղղել. «Իսկ դուք կգնայի՞ք», ինչին ի պատասխան բլոգերը վստահեցրել է, որ «ոչ» պատասխանը չի ընդունվում ու ինքն ամենևին էլ ճնշում չի գործադրում։
Հիշեցնենք, որ Դավայի նախկին ընկերուհին հայտնի երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան էր, ում հետ մեկուկես տարուց ավելի մտերիմ հարաբերությունների մեջ էր, նրանք այդ ընթացքում միասին են ապրել։ Զույգի բաժանման մասին հայտնի էր դարձել այս տարվա հունվարին։