Կառավարության աջակցության փաթեթների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ասուլիսի ընթացքում փոխվարչապետը նշեց, որ աշխարհում գազի գնի փոփոխություն տեղի կունենա: Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ այդ հարցի շուրջ Հայաստանը քննարկումներ է սկսելու Ռուսաստանի հետ։
«Մենք մեր դիրքերը պետք է վերանայենք և մի բան հասկանանք. նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ որ համագործակցումը կամ գնումը տեղի է ունենում լողացող բանաձեuում։ Մեր դեպքում՝ դա լողացող չէ, ֆիքսված գին է սահմանին, որը որոշ դեպքերում դրական արդյունքներ է տալիս, որոշ դեպքերում՝ բացասական»,-ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
(Visited 77 times, 1 visits today)