Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը։
Տեղեկության համաձայն՝ Խլղաթյանը ձերբակալվել է ենթադրյալ կաշառք տալու կասկածանքով
«Ձերբակալման նպատակը ընտրություններից առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու նպատակ է հետապնդում»,-նշեց նա։
Պապոյանի խոսքով՝ Խլղաթյանին բերման են ենթարկել, երբ վերջինս իր մեքենայով երթևեկելիս է եղել։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից։
Նա Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ., հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը:
(Visited 41 times, 1 visits today)