Արամեի եւ Աննա Թովմասյանի ընտանիքը մեծանում է: Նրանց երկրորդ երեխան ծնվել է այսօր առավոտյան:
Բարի լուրը երջանիկ հայրիկը հայտնել է սոցցանցային իր էջերում: Նա ծննդատանն արված լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.«Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»:
Փոքրիկին ծնողները, ինչպես ամիսներ առաջ արդեն հայտնել էին, կանվանակոչեն Մարատ՝ երգչի հայրիկի պատվին:
Զույգի առաջնեկը՝ Աննա Մարիան, 2 տարեկան է:
(Visited 39 times, 1 visits today)