Խտացրած կաթով բուլկիներ․․․ այնքան հшմեղ է ստшցվում, աննկարшգրելի է․․․

Ներկայացնում ենք յուրահատուկ բուլկիի բաղադրատոմս, որը կուրախացնի ձեզ աշնան անձրևոտ օրերին։ Այն գերում է ոչ միայն համով ու բույրով, այլև առանձնահատուկ տեսքով։Խտացրած կաթով երիցուկ-բուլկիները կգերազանցեն ձեր բոլոր ակնկալիքները։ Օդային ու անուշաբույր․․․Ի դեպ, որպես միջուկ կարող եք 2–3 կտոր կաթնային շոկոլադ դնել խմորի մեջ։

ալյուր՝ 400 գ
չոր խմորիչ՝ 5 գ
կաթ՝ 100 մլ
մածուն՝ 180 մլ
շաքարավազ՝ 80 գ
աղ՝ 0,5 թ․գ․
կարագ՝ 70 գ
ձու՝ 1 հատ
վանիլի շաքար՝ 10 գ
եփած խտացրած կաթ՝ 300 գ
դեղնուց՝ 1 հատ
շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․
Խմորիչը խառնել գոլ կաթի, 1թ․գ․ շաքարավազի և 1ճ․գ․ ալյուրի հետ։ 15 րոպե թողնել տաք տեղում։Մնացած ալյուրը մաղել խորը տարայի մեջ։ Ավելացնել մնացած շաքարավազը, վանիլի շաքարտ, աղն ու ձուն։ Ավելացնել գոլ մածունն ու խմորիչով խառնուրդը։ Խմոր հունցել։ Ընթացքում լցնել հալեցրած կարագը։ Լավ հունցել, որ կարագը ամբողջովին ներծծվի խմորի մեջ։ Ծածկել տոպրակով, փաթաթել ծածկոցով ու 1,5 ժամ պահել տաք տեղում։Բարձրացած խմորը տրորել, բաժանել 15 մասի։ Յուրաքանչյուր գնդիկը օվալաձև գրտնակել՝ 3–4 մմ հաստությամբ։ Երկար կողմում կտրվածքներ անել, իսկ մյուս կողմում էլ մի քիչ միջուկ դնել  Փաթաթել ռուլետի պես և միացնե երկու եզրերը, որ օղակ ստացվի։Տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Դեղնուց քսել և սպասել 15–20 րոպե։Թխել բուլկիները 25–30 րոպե, նախապես տաքացրած ջեռոցում՝ 190 ջերմաստիճանի ներքո։Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել։Բարի ախորժակ։

(Visited 42 times, 1 visits today)