Տնական հալվա

 

Картинки по запросу հալվա

Բաղադրատոմս

  • 4 բաժակ ալյուր
  • 300-400 գ  ձիթայուղ կամ կարագ
  • 2 բաժակ շաքարավազ

Հաստ տակով թավայի մեջ լցնում ենք ալյուրը, բովում ենք մի քիչ, որ գույնը մգանա: Մգությունը՝ ըստ ճաշակի:

Ցանկալի ոսկեգույնին մոտ երանգը ստանալուց հետո ավելացնում ենք ձիթայուղը, կրակը իջեցնում ենք ու ինտենսիվ խառնում, որ հավասար խառնվի:

Որքան շուտ ավելացնեք ձիթայուղը, այնքան ավելի բաց կստացվի հալվայի վերջնական գույնը: Սա ևս՝ ըստ ճաշակի: Ես պատրաստում եմ և շատ բաց, և բավական մուգ գույնի:

Մի կարևոր բան: Եթե ձիթայուղով եք պատրաստվում, կարող եք ձիթայուղը շուտ լցնել, իսկ այ յուղով կամ կարագով պատրաստելու դեպքում այն ավելացրեք մի փոքր ավելի ուշ, քանի որ կարագը շատ տաքանալիս ծանրացնում է պատրաստի անուշեղենի համն ու հոտը:

Ահա, յուղային բաղադրիչի հետ էլ մի քանի րոպե բովելուց հետո ժամանակն է ավելացնելու շաքարավազը:

Ավելացնում ենք ու շարունակում խառնելով եփել միջին կրակի վրա: Շաքարավազից հետո զանգվածը կսկսի արագ մգանալ, եթե ուզում եք հարթ մակերես ստանալ, ապա պետք է աշխատեք արագ խառնել, որպեսզի ներքևից չմգանա ու անհարթություններ չերևան:

Մի քանի րոպե ևս շարունակում ենք խառնել շաքարավազն ավելացնելուց հետո ու արագ նախապատրաստում ենք մատուցվող ափսեն:

Տաք զանգվածը արագ տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, սեղմում ենք լավ, որ պնդանա: Զգույշ եղեք. այս պահին զանգվածը հանգիստ կարող է այրել ձեռքերն ու մատները: Ես հարթեցնում եմ կամ կեծ գդալով, կամ սիլլիկոնե ձեռնոցնդրով, կամ որևէ  այլ հարմար, հարթ մակերեսով: Գեղեցիկ տեսք տալուց հետո, քանի դեռ տաք է, արագ կտրվածքներն ենք անում: Սառելուց հետո արդեն կտրելիս հալվան փշրվելու է:

Վերջնական տեսքի բերելուց հետո արդեն սպասում ենք հալվան սառչի: Մատուցում ենք սառը վիճակում:

Ձևավորելու համար կարող եք օգտագործել ընկույզ, նուշ:

 

(Visited 115 times, 1 visits today)