Կոմպոտների ազդեցությունը

Картинки по запросу մրգային կոմպոտներ

Որ մրգի կոմպոտը ինչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա:

Ծիրանի- օգտակար է սրտի, երիկամի եւ լյարդի հիվանդություններով տառապող մարդկանց համար: Այն ցանկալի չէ ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեցողների համար:

Դեղձի- գրգռում է ախորժակը, լավացնում է մարսողությունը եւ լյարդի աշխատանքը, պարունակում է կոբալտ: Օգտակար է սակավարյունության եւ տուբերկուլյոզի ժամանակ:

Ելակի- պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C եւ պեկտին: Օգտագործվում է դիետիկ սննդում, համարյա բոլոր հիվանդությունների ժամանակ:

Տանձի- օգտագործում են ստամոքսի, լյարդի, սրտի հիվանդությունների ժամանակ, նյարդա-հոգեկան խանգարումների եւ տարբեր վարակների դեպքում:

Կեռասի- անփոխարինելի է լյարդա-լեղապարկային հիվանդությունների դեպքում, աթերոսկլերոզի, արթրիտների, սրտի եւ երիկամների հիվանդությունների ժամանակ:

Սալորի- կարգավորում է ստամոքսի, աղիքների աշխատանքը, լավացնում է երիկամների եւ լյարդի վիճակը, օգտակար է պոդագրայի (հոդատապ) եւ աթերոսկլերոզի ժամանակ:

Սերկեւիլի- պարունակում է տանին եւ պեկտին, ունի հակաբորբոքային հատկություն: Օգտակար է աղիքային հիվանդությունների ժամանակ, տուբերկուլյոզի եւ սակավարյունության դեպքում:

Ազնվամորու- հարուստ է վիտամին C-ով, օգնում է մրսածության, անգինայի, գրիպի ժամանակ: Ջերմիջեցնող է

(Visited 3 times, 1 visits today)