Կիտրոնային թխվածք ԱՐԱԳ ԵՎ ՇԱՏ ՀԱՄԵՂ

Բաղադրիչներ
ալյուր- 320գ
կարագ — 230գ
շաքարի փոշի- 1 բաժակ
ձու — 1 հատ
կիտրոնի կեղևի քերուկ 1 թ/գ
կիտրոնի հյութ- 1 թ/գ
վանիլին- 1 թ/գ
աղ — 3/4

Պատրաստման եղանակը
Կարագը հարել շաքարի փոշու հետ հարիչով 2-3 րոպե։
Ավելացնել ձուն, կիտրոնի հյութը, կեղևը, վանիլինը։ Հարել ևս 1 րոպե։
Ավելացնել ալյուրը և աղը, հարել ցածր արագությամբ։
Խմորը ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանը 30ր։
Տաքացնել ջեռոցը 175 աստիճան։
Բացել 3 մմ հաստությամբ խմոր, ֆորմաների միջոցով կտրել տարբեր ֆիգուրաներ։
Թխել 5-7 րոպե։Թողնել անջատած ջեռոցում 5ր։

(Visited 16 times, 1 visits today)