ԿԻԵՎՅԱՆ ԿՈՏԼԵՏ

  • Հավի կրծքամիս — 2 հատ
  • Կարագ -140 գ
  • Ալյուր-60գ
  • պաքսիմատ-140գ
  • ձու-2հատ
  • կաթ-100մլ
  • մաղադանոս-20գ
  • թարմ սամիթ-20գ
  • բուսական յուղ-300մլ
  • աղ,պղպեղ -ըստ ճաշակիՊատրաստում ենք լցոնը:
    • Սամիթն ու մաղադանոսը  մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ ։

    Անցնում խճողակի պատրաստմանը:

    • Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում:
    • Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում:
    • Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի:
    • Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
    • Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
    • Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ:
    • Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ:
    • Հետո լավ թաթախում ենք պաքսիմատի , ձվի և վերջում ՝ նորից պաքսիմատի մեջ։
    • Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
    • Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե:
(Visited 17 times, 1 visits today)