Լավաշով, պանրով ու նրբերշիկով ռուլետներ

Այս ռուլետները շատ հարմար տարբերակ են թե՛ նաշաճաշի համար, թե՛ որպես արագ սնունդ։

Լավաշով, պանրով ու նրբերշիկով  ռուլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լավաշ – 1-2 հատ

կարտոֆիլի խյուս – 200 գ

նրբերշիկ – 6 հատ

պանիր՝ պինդ տեսակի – 100 գ

բուսայուղ։

Լավաշով, պանրով ու նրբերշիկով  ռուլետների պատրաստման եղանակն է․

մոտ 20 սմ երկարությամբ և նրբերշիկին համապատասխան լայնությամբ լավաշի կտորի վրա բարակ շերտով քսել կարտոֆիլի խյուսը, վրան բարակ շերտով փռել քերած պանիրը։ Լավաշի մի կողմում դնել նրբերշիկը և սկսել փաթաթել մինչև վերջ։

Պատրաստի ռուլետները տապակել միջին կրակի վրա՝ տաք բուսայուղով թավայի մեջ՝ կարմրացելով բոլոր կողմերից։

Մատուցել տաք վիճակում։

(Visited 18 times, 1 visits today)